RsvComposite

CNG Композитные баллоны

Home ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ

ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ

CNG IV տեսակի բալոններում նույնիսկ որևէ պատճառով պայթյունի դեպքում «ռումբի» էֆեկտը վերացվում է շնորհիվ նրա, որ բալոնի ներքին բաճկոնը պատրաստված է պլաստմասսայից։ Պլաստիկի վրա միայն ճեղք է առաջանում, և քանի որ բնական գազը ավելի թեթև է օդից, այն անհետանում է մի քանի վայրկյանում:

Մնացած CNG բալոնները (տիպ 1, 2, 3) առաջացնում են «ռումբի» ազդեցություն, քանի որ դրանց ներքին մասը կամ բալոնն ամբողջությամբ պատրաստված է մետաղից: Պայթյունի հետևանքով բեկորները թռչում են տարբեր ուղղություններով: Իսկ դա վնասի պատճառ է հանդիսանում սեփականությանը և վտանգի է ենթարկում մարդկանց կյանքը:

Խոսելով բնական գազով աշխատող համակարգերի մասին, մենք կցանկանայինք կենտրոնանալ երկու հիմնական սկզբունքների վրա, որոնք անվտանգության գործոն են հանդիսանում:

– Բնական գազի համակարգերի հատուկ նախագծում

– Բնական գազի ֆիզիկական և քիմիական առանձնահատկությունները

Այն համակարգերը, որոնցով բնական գազը օգտագործվում է արդյունաբերության մեջ և կենցաղում որպես վառելիք, ցուցաբերում են հուսալիություն այնպիսի համակարգերին հավասար, որոնցում օգտագործվում են ավանդական վառելիքներ, ինչպիսիք են վառելիքի յուղը և գազը: Բնական գազը, ի տարբերություն հեղուկ և պինդ վառելիքի, երբ խնդիր է առաջանում և տարածվում է շրջակա միջավայրում, խառնվում է օդին և անհետանում, այն դեպքում, երբ  վառելիքի հեղուկ տեսակների թափվելը գետնին, կարող է հրդեհի պատճառ դառնալ։

Բալոնները, որոնք օգտագործվում են բնական գազով աշխատող համակարգերում, ցուցաբերում են ավելի բարձր դիմադրություն ֆիզիկական ազդեցությանը, քան այլ համակարգերի վառելիքի պահեստավորման համար նախատեսված ավազանները, իսկ իրենց կառուցվածքով ցուցաբերում են ավելի մեծ դիմադրություն քիմիական նյութերի ազդեցության նկատմամբ, քանի որ դրանք կազմված են կոմպոզիտային նյութերից:

Բնական գազի գոլորշիացման աստիճանը տարածման կամ օգտագործման ընթացքում աննշան ցածր է, կարելի է նույնիսկ ասել, որ այն հավասար է զրոյի, որը, ըստ էության, վերացնում է գազի արտահոսքի հավանականությունը։ Ավելին, նույնիսկ եթե բալոնը լինի ծակծկված, բնական գազը որևէ վնաս չի պատճառի, քանի որ օդից ավելի թեթև է, և անմիջապես խառնվում է մթնոլորտի հետ:

Բենզինի հետ համեմատած, որի բռնկման ջերմաստիճանը 3500C է, բնական գազի բռնկման աստիճանը 6500C է, որն ապահովում է անվտանգության մի շարք առավելություններ: Բացի այդ, բնական գազի պայթյունը անհնար է առանց 5-15% օդի հոսքի խառնուրդի ձևավորման: Բռնկման բարձր ջերմաստիճանի և այրման ցածր ինտելվալի պատճառով, բնական գազը ի տարբերություն մյուս հեղուկ տեսակի վառելիքների, անվտանգության տեսակետից համարվում է առավել հուսալի։